Վլադիմիր Պուտինն ասել է, որ դոլարը նվազում է, իսկ ռուբլին՝ ամրապնդվում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազում է, իսկ ռուսական ռուբլունը, ընդհակառակը, ամրապնդվում։ Երկրի ղեկավարն այս կարծիքն է հայտնել՝ մեկնաբանելով արտարժույթով ճանապարհածախսի վճարումը, գրում է ՏԱՍՍ-ը։
Երկրի ղեկավարը հորդորել է ավելացնել վճարումները արտերկրում գտնվող զինծառայողներին և զինծառայողների ընտանիքներին, ովքեր սոցիալական ապահովության տակ են։ Նա նշել է, որ այս գումարի վճարումը կապված է դոլարի հետ։
«Դոլարը նվազում է, ռուբլին՝ ամրապնդվում: Ուստի անհրաժեշտ է վերահաշվարկել այս ամենը և համապատասխանաբար կատարել այդ վճարումները»,- ասել է Պուտինը։