Կիևը Մոսկվային ու Մինսկին խնդրելու է թույլ չտալ Արևմուտքին՝ մասնատել Ուկրաինան․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքը քայլեր է ձեռնարկում՝ Ուկրաինան մասնատելու համար։
«Մեզ անհանգստացնում է, որ լեհերը, ՆԱՏՕ-ականները, ինչպես դա եղել է մինչև 1939 թվականը, պատրաստ են գալ և վերցնել Արևմտյան Ուկրաինան։ Մեզ այդ ամենն անհանգստացնում է ոչ միայն այսօրվա անվտանգությունից ելնելով։ Դա նրանց ռազմավարությունն է՝ վերաբերող նաև Արևմտյան Բելառուսին, այդ պատճառով մենք չենք թուլացնում մեր զգոնությունը»,- ասել է Լուկաշենկոն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Ուկրաինացիները դեռ ստիպված են լինելու մեզ խնդրել, որ մենք թույլ չտանք, որ Ուկրաինայից պոկեն նրա արևմտյան հատվածը, այլ հատվածներ ևս»,- հավելել է Լուկաշենկոն։