ՌԴ-ում հրդեհի պատճառով զոհվել են երեխաներ և դեռահասներ
Մերձմոսկովյան Պուշկինում առանձնատան հրդեհի հետևանքով հինգ մարդ է մահացել, այդ թվում՝ երկու երեխա՝ չորս և 16 տարեկան։
Ողբերգությունը տեղի է ունեցել Կլյազմայի միկրոշրջանում, հայտնում է շրջանի դատախազությունը։ Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն։
Հարուցվել է քրեական գործ։