«Վանաձոր» ՔԿՀ-ում արձանագրվել է ներնետման դեպք
2022 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողն ահազանգել է, որ արտաքին պահակետերից մեկի տարածքում փշալարերից փաթեթ է կախված:Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։
Ահազանգից անմիջապես հետո նշված տեղում հայտնաբերվել է թելով ամրացված սև գուլպա, որում առկա են եղել այլ գուլպաներով առանձնացված 5 բջջային հեռախոս, 1 անլար ականջակալ և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 3.10 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբուսաբանական փորձաքննություն: