Ռազմատրանսպորտային ավիացիան սկսել է մանկական սնունդ ներմուծել ԱՄՆ
Ռազմափոխադրական ավիացիան սկսել է Եվրոպայից նորածինների համար նախատեսված սակավ կաթնաթթվային խառնուրդների շտապ դուրս բերումը ԱՄՆ: Այս մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայից արդեն մեկնած առաջին ինքնաթիռը կիրակի Ինդիանապոլիս քաղաք կհասցնի 35 հազար տոննա մանկական սնունդ։
«Դա բավական է ավելի քան կես միլիոն շշի համար․.. Սովորաբար Եվրոպայից ԱՄՆ նման արտադրանքի տեղափոխման գործընթացը տեւում է երկու շաբաթ, սակայն «թռչող բանաձեւ» գործողության շնորհիվ մենք ժամկետները կրճատել ենք մինչեւ մոտավորապես երեք օր», — լրագրողներին ասել է Ժան Պիերը:
Մանկական խառնուրդների դեֆիցիտը, որը գնահատվում է ամերիկյան շուկայի կարիքների 40-50 տոկոսը, առաջացել է այն բանից հետո, երբ կարգավորող մարմինները փակել են Abbott ընկերության արտադրական գիծը, կասկածելով դրա վարակակիր բակտերիաներով վարակվելու մեջ:
Սպիտակ տան տնտեսական խորհրդական Բրայան Դիզը հայտարարել է, որ Abbott-ի արտադրանքի թողարկումը նախատեսում է վերսկսել մոտ մեկ ամսից: Նա հավելել է, որ մանկական սննդի շուկան 90 տոկոսով վերահսկվում է երեք ընկերությունների կողմից, եւ խոստացել է զբաղվել դրա ապամենաշնորհացմամբ: