«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն իր նպատակին չի ծառայել․ Նաիրի Սարգսյան
«Աուդիտորների Պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Տարբեր կարծիքներ Աննա Դանիելյանի հետ» հաղորդման շրջանակում՝ քննարկելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում իրականացվելիք փոփոխությունները, բարձրացրել եմ հետեւյալ հարցերը՝ ի՞նչ արդյունք է ունենալու պետությունը օրենքի փոփոխությունից հետո մակրոտնտեսական մակարդակում, օրենքը որեւէ կերպ նպաստելո՞ւ, թե՞ խոչընդոտելու է երկրի զարգացմանը։
Հ1-ի հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև: