Որոտանում և Շուռնուխում ունեցվածքը կորցրած քաղաքացիներին տրամադրվել է հավելյալ 68 հազար դոլար
Որոտանում եւ Շուռնուխում ունեցվածքը կորցրած քաղաքացիներին տրամադրվել է հավելյալ 68 հազար դոլար՝ 11 ամսով երկարաձգված ծրագրի շրջանակում։ Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 19-ին Հայաստանի կառավարության նիստում։
Ամսական աջակցության չափը կկազմի 68000 դրամ (մոտավորապես 140դոլար-խմբ.):
Եվս 300 հազար դրամ կվճարվի որպես ծննդյան միանվագ նպաստ։
Հիշեցնենք, որ բնակիչները կորցրել են իրենց ունեցվածքը Ադրբեջանի ագրեսիայի պատճառով։