«Եվրամիությանը անդամակցելուն կարճ ճանապարհներ չկան». Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայի ԵՄ անդամակցությունը չի կարող արագացվել՝ չնայած Ռուսաստանի ներխուժմանը երկիր։ Նրա խոսքով՝ Եվրամիությանն անդամակցելը մի քանի ամսվա կամ տարվա խնդիր չէ.
«Ավերված ենթակառուցվածքների վերականգնումը և ուկրաինական տնտեսության աշխուժացումը միլիարդներ կարժենա։ ԵՄ-ն պետք է սկսի հիմք դնել համերաշխության հիմնադրամի համար, որը ֆինանսավորվում է իր անդամների և գործընկերների ներդրումների հաշվին», - ասել է Շոլցը:
Նա նաև նշել է, որ Մակեդոնիան և Ալբանիան Ուկրաինայից առաջ հայտ են ներկայացրել ԵՄ-ին անդամակցելու համար, և անարդարացի կլինի թույլ տալ, որ դա շարունակվի։