Գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի մասին քաղաքացիներին իրազեկելու համար 165 000 դոլար է հատկացվել
Գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության ծրագրերի եւ գործունեության մասին քաղաքացիներին իրազեկելու միջոցառումների իրականացման համար 79 մլն դրամ (ավելի քան 165 000 դոլար - խմբ.) է հատկացվել։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության մայիսի 19-ի նիստում։
11 նախագծերի շրջանակներում կստեղծվեն տեղեկատվական թերթիկներ, տեսահոլովակներ եւ այլ նյութեր։
Նշվում է, որ դա շատ կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը։