ՌԴ փոխվարչապետը Թուրքիայի հետ պայմանավորվածությունների վերաբերյալ հայտարարություն է արել
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի իշխանությունները պայմանավորվել են ավելացնել ռուսական և թուրքական ավիաընկերությունների ուղևորափոխադրումները դեպի Թուրքիա, այս երկիր կատարած այցից հետո ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի և առևտրի նախարար, Թուրքիայի միջկառավարական հանձնաժողովի թուրքական մասի նախագահ Մեհմեթ Մուշի հետ Նովակի հանդիպման օրակարգում է եղել զբոսաշրջության զարգացման հարցը։
«Անցյալ տարի Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկների թիվը Թուրքիայում կազմել է 4,7 միլիոն մարդ։ Այս տարի նման թիվը պահպանելու կամ նույնիսկ ավելացնելու համար: Մենք խոսեցինք տրանսպորտային կապի ապահովման անհրաժեշտության մասին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ավելացնել թռիչքների թիվը ինչպես «Թուրքական ավիաուղիներից», այնպես էլ մեր ընկերություններից»,- ասել է Նովակը։
Նշվում է, որ կոմղերը պայմանավորվել են սկսել «Միր» քարտի ընդունումը թուրքական հյուրանոցներում և ավելացնել դրա օգտագործումը բանկոմատներում։
Ընթացիկ տարում սպասվում է Թուրքիայի հետ Ռուսաստանի Դաշնության ապրանքաշրջանառության աճ։