Ուկրաինայում մեկ օրում 11 հրդեհ են մարել
Խարկովի մարզում հրշեջները մեկ օրում մարել են գնդակոծության հետևանքով առաջացած 11 հրդեհ։
Խոսքը Չուգուևսկի և Խարկովի մարզերում բռնկված հրդեհների մասին է։
«Այրվել են առանձնատներ, բակային շենքեր, ավտոտնակներ, ենթակառուցվածքային օբյեկտներ և բնական էկոհամակարգեր»,- ասվում է Ուկրաինայի Խարկովի մարզի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության մեջ։
Իրենց աշխատանքը շարունակելու համար որոշ հրշեջներ, բացի ստանդարտ սարքավորումներից, ստիպված են կրել զրահաբաճկոններ: