ԵՄ ԱԳ նախարարները չեն կարողացել ընդունել հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը
ԵՄ արտաքին գործերի նախարարները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Մենք քննարկել ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Մենք շարունակում ենք քննարկումները... Այսօր հնարավոր չեղավ որոշում կայացնել»,- նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։
Բորելը հավելել է, որ սահմանափակող միջոցների ներդրման շուրջ քննարկումները կշարունակվեն ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների մակարդակով։