Մետրոպոլիտենում տեղի է ունեցել գծի տեխնիկական խափանում, ինչի հետևանքով խախտվել է երթևեկության գրաֆիկը
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի՛ ուղևորներ,
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 16-ին՝ ժամը 18:05 -ի սահմաններում՝ «Բարեկամություն» կայարանում տեղի է ունեցել գծի տեխնիկական խափանում։
Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Ժամը 18:20-ի դրությամբ երթևեկությունը կարգավորվել է։
Պատճառված անհարմարության համար՝ հայցում է ուղևորների ներողամտությունը»։
Հիշեցնենք, որ մետրոպոլիտենում գնացքի գրաֆիկը խախտվել էր նաև մայիսի 10-ին, երբ «Հանրապետության հրապարակ» կայարան երկրորդ գծով ժամանած երեք վագոնանի գնացքի վագոններից մեկում նկատվել էր ծուխ։ Գնացքային կարգավարի հրահանգով կատարվել է ուղևորների իջեցում և գնացքը տեղափոխվել է Էլ․հավաքակայան։