ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արձագանքել է Փաշինյանի քննադատությանը
ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի բարելավման հարցով շատ առաջարկներ են եղել են։ Առաջարկ է հնչեցրել նաև հայկական կողմը։ Դրանք հնչել են նաև մյուս պետությունների ղեկավարների կողմից՝ Ղազախստանում տեղի ունեցածի փորձի հիման վրա։
Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների մոսկովյան հանդիպումից հետո։
«Համակարգն ընդհանուր առմամբ աշխատում է, թեպետ կան նաև թերություններ։ Անհրաժեշտ է կատարել սկզբունքային կարգավորումներ»,-ասել է Զասը։
Նրա խոսքով, անդրադարձ է եղել նաև կովկասյան տարածաշրջանին։ ՀԱՊԿ-ի համար լուրջ մարտահրավեր է դարձել համաշխարհային գերտերությունների և ռազմաքաղաքական դաշինքների ագրեսիվության աճը ՌԴ-ի և նրա դաշնակիցների նկատմամբ։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանին չի գոհացրել կազմակերպության արձագանքը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին ռազմական բախումների ժամանակ և դրանից հետո։