Եվրամիությունը դարձել է Հունգարիայի պատանդը. հայտնի են պատճառները
Եվրամիությունը դարձել է Հունգարիայի պատանդը, որն արգելափակում է հակառուսական պատժամիջոցները։
Այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը՝ Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ։
Նրա խոսքով՝ երկրները չեն կարող կոնսենսուսի հասնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի ընդունման հարցում։ Մասնավորապես, Հունգարիան արգելափակում է դրա ընդունումը՝ վախենալով սեփական տնտեսության վրա նավթային էմբարգոյի բացասական ազդեցությունից։