ՍԱՍ–ի Արտակի բաժնեմասը գերազանցել է 410 միլիոն դրամը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային Ժողովի պատգամավոր Արտակ Սարգսյանը(ՍԱՍ–ի Արտակ) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների 2016 թ. տարեկան հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Արտակ Սարգսյանի սեփականությունն են համարվում երկու բնակարան և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը: Որպես շարժական գույք է հայտարարագրված երկու ավտոմեքենա՝ «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 I» և «MERCEDES–BENZ S550» մակնիշի:
Պաշտոնը ստանձնելու՝ մայիսի 18–ի դրությամբ Արտակ Սարգսյանը երեք տարբեր ընկերություններում ունեցել է ընդհանուր առմամբ 150 հազար դրամի բաժնետոմսեր և մեկ այլ ընկերությունում էլ՝ 412 միլիոն 525 հազար դրամի բաժնեմաս: Դրամական միջոցները կազմում են 961 միլիոն 867 հազար դրամ և 99 հազար 830 ԱՄՆ դոլար:
Դե իսկ հունվարի 1–ից մայիսի 18–ն ընկած ժամանակահատվածում նա ստացել է 245 հազար դրամ աշխատավարձ, 360 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճար և 2 միլիոն 824 հազար դրամ, 3 հազար ԱՄՆ դոլար ու 20 հազար 538 եվրո ստացված փոխառություններ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում