Ուկրաինան կարող է հաղթել այս պատերազմում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ չի ընթանում այնպես, ինչպես նախատեսում էր Մոսկվան և կարող է հանգեցնել նրա պարտության։ Այս մասին նա լրագրողներին ասել է մայիսի 15-ին, հայտնում է CNN-ը։
«Ուկրաինան կարող է հաղթել այս պատերազմում... Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում չի ընթանում այնպես, ինչպես ծրագրել էր Մոսկվան։ Նա չկարողացավ գրավել Կիևը։ Նրանք նահանջում են Խարկովից, Դոնբասում նրանց հիմնական հարձակումը կանգ է առել։ Ռուսաստանը չի հասնում իր ռազմավարական նպատակներին»,- CNN-ը մեջբերում է գլխավոր քարտուղարի խոսքերը:
Նա ընդգծել է, որ Դաշինքի անդամները ուժեղ աջակցություն են հայտնել Ուկրաինային և մտադիր են ուժեղացնել ՆԱՏՕ-ի պաշտպանական և զսպման կարողությունները՝ հաշվի առնելով «պատերազմի երկարաժամկետ հետևանքները, ներառյալ մեր ապագա դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ»։
«Ուկրաինացիները խիզախորեն պաշտպանում են իրենց հայրենիքը: Նրանց օգնելու համար դաշնակիցներն Ուկրաինային միլիարդավոր դոլարների օգնություն են տրամադրել անվտանգության ոլորտում», - ասել է Ստոլտենբերգը :