Թուրքիան աջակցել է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը
Թուրքիան աջակցում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շատ հստակ դիրքորոշում ենք ընդունել: Դա կայանում է նրանում, որ [Ֆինլանդիան և Շվեդիան] պետք է ամբողջությամբ դադարեցնեն ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցությունը և վերացնեն Թուրքիային պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման սահմանափակումները։ Թուրքիան դեմ չէ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, մենք դեմ ենք այն երկրներին, որոնք աջակցում են ահաբեկիչներին»,- ասել է նա։
Նախարարը նաև նշել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան հայտարարել են Թուրքիայի հետ աշխատելու պատրաստակամության մասին՝ վերացնելու Անկարային անհանգստացնող խնդիրները։