Զելենսկին Մակրոնին մեղադրել է դավաճանության մեջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձել է հաջողության հասնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև միջնորդության հարցում՝ առաջարկելով ինքնիշխանության վերաբերյալ զիջումներ նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Ուկրաինայի ղեկավարը վճռականորեն մերժել է այս առաջարկը։ Այս մասին Զելենսկին հայտարարել է իտալացի լրագրողներին տված հարցազրույցում։
«Մենք չպետք է ելք փնտրենք Ռուսաստանի համար, և պարոն Մակրոնն իզուր է դա անում: Ես կարծում եմ, որ նա հիանալի փորձ ունի, որ մինչև Ռուսաստանն ինքը չուզի, նա ոչինչ չի փնտրի… Նա ուզում էր ստանալ որոշակի արդյունք միջնորդությունում, նա դրանք չգտավ, և ոչ թե մեր կողմից, այլ Ռուսաստանի կողմից»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ Մակրոնն իրեն առաջարկել է որոշակի զիջումների գնալ Ուկրաինայի ինքնիշխանության հարցում՝ Պուտինի դեմքը փրկելու համար։ «Ինձ թվում է, որ դա այնքան էլ կոռեկտ չէ որոշ առաջնորդների կողմից: Մենք պատրաստ չենք ինչ-որ մեկի համար ինչ-որ բան պահպանել և դրա դիմաց կորցնել մեր տարածքները: Ինձ թվում է, որ սա լիովին անարդար է: Սա ժամանակի կորուստ է»,- ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ ժամանակին համաշխարհային առաջնորդները Հիտլերին թույլ են տվել «մտածել աշխարհի նոր բաժանման մասին»։ Նման մի բան տեղի է ունեցել երկար տարիներ, երբ Եվրոպան մոտեցում էր փնտրում Պուտինի և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։
«Փետրվարի 24-ին Ռուսաստանը ցույց տվեց, որ թքած ունի բոլոր զիջումների վրա, և նա կվերցնի տարածքը, եթե որոշի դա անել, և Էմանուելին պետք չէ անել այս կամ այն դիվանագիտական քայլերը: Նա դարձավ նախագահ, ես պաշտպանում էի նրան», - ասել է Զելենսկին: