Լարված իրավիճակ Վանաձորում. Նարեկացի փողոցի բնակիչները զարմացած են՝ ո՞վ է այն «խորհրդավոր գիտունիկը», որ որոշել է՝ հետիոտները պետք է անցումներ ու մայթեր չունենան
Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հունիսի 22-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղվել Լոռու մարզում։
Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի մի զգալի հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքերից հետո, պարզվում է, քաղաքացիների համար չի լինելու հետիոտնի ճանապարհ՝ նախատեսված անցումներ և մայթեր։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս անհասկանալի որոշումը առաջացրել է բնակիչների դժգոհությունը:
Նրանք մատնացույց են անում այն վայրը, որտեղով օրվա մեծ մասը պետք է անցնեն՝ վախը սրտներում, քանի որ վստահ են՝ ասֆալտապատումից հետո ավտոմեքենաների վարորդները իրենց դնելու են Շումախերի տեղ և գերազանցելու են սահմանված արագությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: