ՄԱԿ-ը բանաձեւ է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը ճնշող մեծամասնությամբ աջակցել է ռուսական զորքերի դեմ ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետաքննություն սկսելու մասին բանաձեւին: Խոսքը պատերազմի սկզբում կատարված հանցագործությունների մասին է, ենթադրաբար, ռուս զինվորականների կողմից Կիևի մերձակայքում և ուկրաինական այլ շրջաններում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Խորհրդի անդամ 33 երկրներ քվեարկել են հետաքննության օգտին, 12-ը ձեռնպահ են մնացել, Չինաստանն ու Էրիթրեան միակ երկրներն են, որոնք դեմ են քվեարկել Ուկրաինայի ներկայացրած բանաձեւին։
Անցյալ ամիս Ռուսաստանը հեռացվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից` Ուկրաինայում ապօրինի գործողությունների համար իրեն առաջադրված մեղադրանքներից հետո: