Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Երևանում մայիսի 12-ի ցերեկը, մայիսի 13-ի գիշերը, 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: Մայիսի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը մայիսի 13-16-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Մարզերում մայիսի 12-ի ցերեկը, մայիսի 16-ի առավոտյան ժամերին և ցերեկը շրջանների զգալի մասում, 13-ի և 16-ի գիշերը, 15-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Ավելին՝ այստեղ