Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը նշանակվել է Հակոբավանք վանական համալիրի վանահայր
Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը նշանակվել է Հակոբավանք վանական համալիրի վանահայր։ Այս մասին հայտնում են ՀԱԵ Արցախի թեմից:
Հակոբավանքը վերջին անգամ վերանորոգվել է 18-րդ դարում, իսկ 19–րդ դարի վերջից արդեն չի գործում։ Վանական համալիրն այսօր թե ՛ ֆիզիկական և թե՛ հոգևոր վերանորոգման կարիք ունի։
Այժմ աշխատանքներ են տարվում վանքի վերականգնման գործընթացը սկսելու համար։
Այն հիմնադրվել է 5-7–րդ դարերում։ Վանքի պատերի ներսում հայտնաբերվել է հայկական խաչքարի ամենահին պատվանդանը (853 թ.)։
«Քոլի տակ՝ գյուղ, քոլի գլխին՝ վանք». այսպես են բնութագրում այն տարածքը, որտեղ տեղակայված է հայկական հնագույն սրբավայրը։ Հակոբավանքը գտնվում է Մարտակերտի շրջանի, Քոլատակ գյուղից 1,5 կմ հյուսիս ընկած մի անտառոտ լեռնաբազուկի վրա: