Ջո Բայդենը ստորագրել է Ուկրաինային զենք մատակարարելու մասին օրենքը «Լենդ-Լիզի» շրջանակներում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է «Լենդ-լիզի» շրջանակներում Ուկրաինային զենք մատակարարելու մասին օրենքը, հայտնել են Սպիտակ տանը:
«Լենդ-Լիզի մասին օրենք է ստորագրվել 2022 թվականի Ուկրաինական ժողովրդավարությունը պաշտպանելու համար»,-Twitter-ում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի օգնական Էնջելա Փերեսը:
Հաղորդագրությանը նա կցել է լուսանկար, որտեղ Բայդենը նստած է աշխատանքային սեղանի շուրջ եւ ստորագրում է փաստաթուղթը։
Ինչպես նշել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, Լենդ-Լիզի ծրագիրը թույլ կտա անգամներ ավելացնել ամերիկյան ռազմական կորպորացիաների շահույթը:
Փաստաթուղթը վերացնում է ռազմական օգնություն տրամադրելու նախագահական լիազորությունների որոշակի սահմանափակումները, եթե այն նախատեսված է Կիևի ռեժիմի համար։