Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
Մայիսի 9-ին, ժամը 15:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշ 5-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Ս․ Մ․), «Mercedes C180» և «Mercedes E» մակնիշների ավտոմեքենաները։
«Mercedes C180» մակնիշի ուղևոր Ա․ Ա․-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել հերթապահություն մինչ էլեկտրական ցանցի աշխատակիցների մոտենալը։