ՀՀ ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի մասին
ՀՀ ԱԻՆ-ը նոր տեղեկություն է հայտնել այսօր Դեբետ գետն ընկնելու հետևանքով մահացած «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի դեպքի մասին, մասնավորապես նշվում է, որ նա նավարկելիս է եղել ռետինե նավակով։
«Մայիսի 9-ին, ժամը 15։48-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին՝ Դեբեդ գետում, ռետինե նավակով նավարկող քաղաքացիներից մեկն ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Ավելին՝ այստեղ