Սուդանում առաջին անգամ ավտոերթ է անցկացվել Հաղթանակի օրվա առթիվ
Հաղթանակի օրվա առթիվ ավտոերթն առաջին անգամ տեղի է ունեցել Սուդանի մայրաքաղաք Հարթումում, ՌԻԱ Նովոստիին պատմել Է Սուդանում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչ Գեորգի Համբարձումյանը:
Համբարձումյանի խոսքով՝ հիշատակի միջոցառմանը մասնակցել են Սուդանում բնակվող եւ աշխատող տասնյակ սուդանցիներ եւ Ռուսաստանի քաղաքացիներ:
«Ավտոշարասյունը Հաղթանակի դրոշի ներքո, Սուդանի եւ Ռուսաստանի պետական դրոշներով եւ Գեորգիեւյան ժապավեններով անցել է Հարթումով՝ հատուկ մթնոլորտում։ Սուդանի մայրաքաղաքի բնակիչներն ու վարորդները դրական եւ բարյացակամ են արձագանքել համատեղ ակցիային», - ասել է ռուսաստանցի դիվանագետը։