Առաջին եռամսյակում Հայաստան է այցելել մոտ 250,8 հազ. զբոսաշրջիկ. Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Քերոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ ներկայացրել է ներգնա տուրիզմի եռամսյակի ցուցանիշները։
«2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը 250,798 է, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 87,131, 2019-ին՝ 333,150»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նախարարը։
Վահան Քերոբյանը ներկայացրել է նաև ներգնա զբոսաշրջության 2016-2022 թվականների տվյալներն՝ ըստ ամիսների։