«Պակիստանցի այլասերվածներ». Թուրքիայում լարվել են պակիստանցիների և թուրքերի միջև հարաբերությունները
Թուրքիայում պակիստանցիները վատ վերաբերմունքի են արժանացել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Պակիստանի քաղաքացիները նկարահանում են թուրք կանանց` առանց նրանց համաձայնության և տեսանյութերը տեղադրում TikTok հավելվածում, հաղորդում է mmnews.tv-ն:
«Պակիստանցի այլասերվածներ» և «Պակիստանցիներ, գնացեք այստեղից» հեշթեգները նկատվել են Թուրքիայի սոցիալական հարթակներում այն բանից հետո, երբ մի քանի տեսանյութեր են հայտնվել, որոնք ենթադրաբար ցույց են տալիս պակիստանցի տղամարդկանց, որոնք TikTok-ում կիսվում են թուրք կանանց և երեխաների անպատշաճ տեսանյութերով:
Միջադեպերից հետո պարզվել է նաև, որ Թուրքիան որոշել է խստացնել վիզային քաղաքականությունը Պակիստանի քաղաքացիների համար, սակայն Ստամբուլում Պակիստանի հյուպատոսությունը հերքել է լուրը և ասել, որ Թուրքիայի կողմից որևէ որոշում չի կայացվել, և իրենք կապի մեջ են նրանց հետ։