Լուկաշենկոն նշել է Բուչայում սադրանքի կազմակերպիչների անունները
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Կիևի շրջանի Բուչա քաղաքում տեղի ունեցածը բրիտանացիների կողմից կազմակերպված սադրանք է։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Associated Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, հայտնում է BelTA-ն։
Երկրի ղեկավարի խոսքով` ուկրաինական այս քաղաքում տեղի ունեցածը կազմակերպել են «հիմնականում» բրիտանացիները, ովքեր Լվովից ժամանել են Բուչա, այնտեղ նկարահանել, ապա «այն գցել տեղեկատվական տարածություն»։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին ուկրաինական կողմը լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակել Բուչայից՝ ռուս զինծառայողներին մեղադրելով խաղաղ բնակիչների սպանության մեջ։