ՆԱՏՕ֊ի զենքի գովազդը չափազանցված է, այն սխալ է կրակում․ ուկրաինացի զինվորական
Անձնական օգտագործման շարժական հակատանկային հրթիռային Javelin և NLAW համակարգերը, որոնք Ուկրաինային մատակարարվել են ՆԱՏՕ-ի երկրների կողմից, վատ են աշխատում մարտերում և շատ են սխալ կրակում: Այս մասին պատմել է ուկրաինացի ռազմագերին, հայտնում է ՌԴ ՊՆ֊ն։
«Միացյալ Նահանգների ռազմական օգնությունը, իմ կարծիքով, չափից դուրս գովեստի էր արժանացել, քանի որ գովաբանված ATGM-ները [հակատանկային կառավարվող հրթիռները] և նռնականետերը՝ Javelins-ը և NLAW-ները, որոնք շատ էին գովազդվում, ապացուցեցին, որ գործնականում այդպիսին չեն։ Եղել են սխալ կրակոցներ, սովորաբար չորսից մեկն է կրակել, եղել են նաև չպայթող արկեր կամ պայթել են 50 մետր հեռավորության վրա՝ չհասնելով թիրախին»,- ասել է ուկրաինացի գերին։
Նրա խոսքով՝ հակատանկային համակարգերի որոշ խմբաքանակներ ժամկետանց էին, մարտկոցները՝ շարքից դուրս եկած։ «Երբեմն մարտկոցները ժամկետանց էին, անգամ խմբաքանակների մեծ մասում պիտանելիության դաշտում նշված էին անցնող տարիները»,- ասել է ռազմագերին։
Նա նաև նշել է, որ ուկրաինացի զինվորները զորավարժություններում վերապատրաստվել են ՆԱՏՕ-ի հակատանկային համակարգերով աշխատելու համար։