Վերամբարձ կռունկը բախվել է Mercedes-ին, ապա կողաշրջված հայտնվել գերեզմանոցում՝ վնասելով 15 շիրմաքար
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է ապրիլի 29-ին Երևանում՝ Դավիթ-Բեկի պողոտայում վերամբարձ կռունկի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած կռունկավարի ինքնությունը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՄԱԶ-5334» մակնիշի վերամբարձ կռունկը վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 64-ամյա Ռուբիկ Խ.-ն:
Պարզվել է, որ մինչև կողաշրջվելը Ռուբիկ Խ.-ն դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել Երևանի բնակիչ, 19-ամյա Ջոն Հ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ռուբիկ Խ.-ի կողմից վարած տրանսպորտային միջոցը հաշվառված է «Ակսեգրուպ» ԲԲԸ-ում, իսկ Mercedes-ի վարորդը, ով երթևեկելիս է եղել սահմանված արագությամբ և թույլատրելի հատվածով, աշխատում է «Նյումեր-2021» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:
Ստորև ներկայացվում է տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտոպատահարը:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ «Դոմուս» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վերամբարձ կռունկը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել էր։
Վթարի հետևանքով կռունկավարը տեղում մահացել էր, իսկ ընկնելու հետևանքով մի քանի գերեզմաններ վնասվել են, այդ թվում՝ կոտրվել էին մոտ 15 շիրմաքարեր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։