Շոլցը խոստացել է օգնել այն երկրներին, որոնք սովի հետ կապված խնդիր կունենան
Գերմանիան մտադիր է օգնել այն երկրներին, որոնք պարենային ճգնաժամի պատճառով սովի հետ կապված խնդիրներ կունենան, Դյուսելդորֆում ելույթի ժամանակ ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Մենք պետք է անհանգստանանք, որ կլինեն նրանք, ովքեր սովից կմահանան, որ կան երկրներ, որոնք այլևս չեն կարող իրենց թույլ տալ հացահատիկ գնել իրենց բնակչության համար... Մենք չենք լքի այս աղքատ երկրներին, մենք կաջակցենք նրանց», - ասել է Շոլցը:
Կանցլերը հիշեցրել է, որ Ուկրաինան, որպես հացահատիկի հիմնական մատակարարներից մեկը, սահմանափակ է արտահանման իր հնարավորություններով, գրում է ՌԻԱ Նովոստին։