Ռուսաստանին «թուլացնելու» ԱՄՆ ցանկությունը հղի է համաշխարհային միջազգային հակամարտությամբ. Global Times
Ռուսաստանին «թուլացնելու» ԱՄՆ-ի ցանկությունը կարող է հանգեցնել մեծ տերությունների գլոբալ հակամարտության։ Համապատասխան մտահոգությունն արտահայտվել է չինական Global Times պորտալի հոդվածում։
«Փորձելով ուժով խարխլել երկրի (Ռուսաստան. - խմբ.) իշխանությունը կամ էլ նրա լավագույն գիտնականներին հրապուրելով՝ Միացյալ Նահանգները սուր առճակատում է հրահրում առաջատար պետությունների միջև, քանի որ նա անձնատուր է լինում զրոյական գումարով խաղին», - ասվում է հոդվածում:
Նշվում է, որ Վաշինգտոնի` աշխարհում իր գերիշխող դիրքը պահպանելու «մոլուցքն» ընդունակ է պառակտել մնացած աշխարհը։