Ուկրաինայում օտարերկրյա կամավորներ են զոհվել
Ուկրաինայում Դանիայից կամավոր է մահացել, հայտնում է Թագավորությունում Ուկրաինայի դեսպանությունը։
Դանիայում Ուկրաինայի դեսպանատունը հաստատել է թագավորության 25-ամյա քաղաքացու մահը, ով միջազգային կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Ուկրաինայի պաշտպանությանը, գրում է Jyllands-Posten թերթը։
Դանիայի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկությունը։
Անցած օրվա ընթացքում հայտնի դարձավ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և այժմ Դանիայից կամավորների մահվան մասին, ովքեր կռվել են Ուկրաինայի համար։