Քաբուլի մզկիթում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել 50 մարդ
Ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հզոր պայթյուն է որոտացել Քաբուլի մզկիթներից մեկում: Նախնական տվյալներով՝ պայթյունի զոհ է դարձել 50 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Reuters-ին:
Երկրի ներքին գործերի փոխքարտուղար Բեսմուլլա Հաբիբը տեղեկացրել է, որ պայթյունը որոտացել է մայրաքաղաքի արեւմտյան շրջանում տեղի ժամանակով 14:00-ին:
Միջադեպը տեղի է ունեցել Ռամադան սուրբ ամսվա ընթացքում աֆղանական հայտնի պաշտամունքի եւ քաղաքացիական կառույցների դեմ մի շարք հարձակումների ֆոնին:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհի և 15 վիրավորի մասին։