Տավուշում ՌԴ 66-ամյա քաղաքացին Hyundai-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին. կա վիրավոր
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 05:20–ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 66-ամյա Նժդեհ Ս.-ն իր վարած Hyundai մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Ազատամուտ-Նոյեմբերյան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել բնակչի տան տարածքում և բախվել ծառին, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդ Նժդեհ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: