«Գազպրոմ»-ն ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա և Լեհաստան՝ ռուբլով չվճարելու պատճառով
Ռուսական «Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել է բուլղարական Bulgargaz և լեհական PGNiG ընկերություններին գազի մատակարարումը՝ ռուբլով ժամանակին չվճարելու պատճառով, ասվում է հոլդինգի հաղորդագրության մեջ։
«Գազպրոմ Էքսպորտը» ծանուցել է Bulgargaz-ին և PGNiG-ին ապրիլի 27-ից գազի մատակարարումը դադարեցնելու մասին, մինչև վճարումը կատարվի հրամանագրով սահմանված կարգով», - հայտնել է «Գազպրոմը»:
Հաղորդագրությունում նշվում է, որ «Գազպրոմ Էքսպորտը» ապրիլի 26-ի գործունեության ավարտի դրությամբ այդ ընկերություններից ապրիլին գազի մատակարարումների համար վճարումներ չի ստացել:
«Գազպրոմը» նաև հիշեցրել է, որ Բուլղարիան և Լեհաստանը տարանցիկ երկրներ են, ուստի «երրորդ երկրներ տարանցման ծավալներից ռուսական գազի չարտոնված դուրսբերման դեպքում տարանցիկ մատակարարումները կկրճատվեն այս ծավալով»։