Հայտնի է Զապորոժյեի հրետակոծության հետևանքով զոհերի քանակը
Տարածաշրջանային իշխանությունների տվյալներով՝ ապրիլի 28-ի առավոտից ռուսական զորքերը գնդակոծել են Զապորոժյեն։ X-55 «օդ-երկիր» հրթիռների կիրառման արդյունքում վնասվել է մասնավոր հատվածի երկու տուն։ Այս մասին հայտնում է ուկրաինական լրատվամիջոցը։
Առայժմ հայտնի է երեք զոհի մասին, նրանցից մեկը երեխա է։
Բացի այդ, Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական զորքերը 11 հրետանային հարձակում են իրականացրել Խարկովի վրա։ Տարածաշրջանում հրետակոծությունների հետևանքով վիրավորվել է 8 մարդ, մեկը զոհվել է։