Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց փոխադարձ․ Հաջիև
Բաքուն Երևանից ակնկալում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում և պատրաստ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Այս մասին Ադրբեջանի կողմից 2020 թ․ օկուպացված հայկական Շուշիում ընթացող «Հարավային Կովկաս․ զարգացում և համագործակցություն» համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիթմեթ Հաջիևը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ադրբեջանի գլխավոր ուղերձը Հայաստանին տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է։ Հայաստանը պատրա՞ստ է սրան։ Մենք պատրաստ ենք»,- ասել է նախագահի օգնականը։
Նա նաև կարևորել է երկու երկրների միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման խնդրի լուծումը. «Մենք արդեն որոշակի ազդանշաններ ենք ստանում, որ մոտ ապագայում այդ գործընթացը կսկսվի»,-ասել է պաշտոնյան։