Կիևում փոխվում են փողոցների անվանումները
Կիևում առաջարկում են Պուշկինսկայա փողոցը վերանվանել Եվրոպեյսկայա, իսկ Լև Տոլստոյի փողոցը՝ Ազովի գնդի անունով: Նման նախաձեռնությամբ են հանդես եկել բնակիչները, նրանց աջակցել է տեղի պատգամավորը, ով ուղարկել է Կլիչկոյի դիմումները, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիևում Պետր Չաադաևի փողոցը կարող է կոչվել Բորշչևա՝ ի պատիվ ազգային ուտեստի։
Բացի այդ, քաղաքային իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի և Բելառուսի հետ կապված 279 օբյեկտների անվանափոխման մտադրության մասին։