Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян
uncategorized

Ո՞վ է սպառնում մեր ինքնիշխանությանը, կամ հող է նախապատրաստվում պլան Բ–ի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը

– Պարոն Սաֆարյան, Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու և ՀՀ իշխանավորների տեսակետների կռվի կամ լեզվակռվի մեջ որտե՞ղ է ճշմարտությունը:

– Ճշմարտությունը հաստատապես այնտեղ չէ, որտեղ մատնացույց է անում մեր իշխանությունը: Իշխանությունը գրեթե չի ասում դեսպանին, թե նա սխալ բան է ասում: Թեպետ եղել են նաև մարդիկ, ովքեր հասցրել են ասել, թե որքան լավ է աշխատում մեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Բայց ընդհանուր առմամբ իշխանությունն ասում է` մի՛ միջամտեք մեր խոսքի ազատությանը: Ավելի վատ տարբերակով էլ է ասում. ասում է մի՛ միջամտեք մեր ներքին գործերին:

Մինչդեռ Պյոտր Սվիտալսկին կատարում է իր պարտականությունն այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության ու Եվրամիության միջև: Ուստի դա ամենևին էլ այն չէ, որ Եվրոպան փորձում է դասեր տալ Հայաստանին:

Խոսքն այն մասին է, որ Հայաստանն ու Եվրոպան ունեն պայմանավորվածություններ, և տվյալ պայմանավորվածությունների բանաձևը հստակ հայտնի է Հայաստանի իշխանություններին: Այն հետևյալն է` ավելին` ավելիի դիմաց: Այսինքն` եթե Հայաստանը կանի ավելին, ապա Եվրոպան նույնպես ավելին կանի: Իսկ եթե Հայաստանը չի ցանկանում անել ավելին, բնականաբար, ավելին էլ չի ստանա Եվրամիությունից: Պյոտր Սվիտալսկին հենց այս բառերով էլ չափազանց պատկերավոր ներկայացրեց իրավիճակը:

Խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են, որպեսզի բանաձևը մնա հինը, երբ Եվրոպան ընդամենը փող էր տալիս և չէր հետևում, թե այն ինչպես է ծախսվում: Իսկ Հայաստանի իշխանություններն էլ բարեփոխումների իմիտացիայի ներքո ուղղակի մսխում էին դրանք:

Այժմ Հայաստանի հետ աշխատանքի այլ բանաձև է գործում: Հատկապես, երբ Հայաստանը Եվրամիության համար չի գնահատվում որպես եվրոպականացման մեծ հավակնություն ունեցող երկիր: Ու նման երկրի վրա շատ ծախսել ու անիմաստ ծախսել այլևս չեն պատրաստվում:

Իսկ վերջին բանաձևի գործարկումն ուղղակի նպատակ ունի Եվրամիություն–Հայաստան հարաբերություններն ուղղակի բերել պրագմատիկ, և փոխադարձ շահեկան դաշտ: Որպեսզի կողմերից որևէ մեկը չլինի տուժող:

– Մեր իշխանությունները, ի՞նչ է, դա չգիտակցեցի՞ն: Եվ ինչո՞ւ այդքան ագրեսիվ եղավ նրանց արձագանքը:

– Փաստորեն Պյոտր Սվիտալսկին ինքն էլ է զարմացած: Նա ասում էր` ես նույն բաներն իրենց ասել եմ: Բայց իրենք անձնական զրույցների ժամանակ այլ կերպ են դրան արձագանքում, իսկ հանրային գնահատականների ժամանակ` այլ կերպ:

Սա նշանակում է մի բան` Հայաստանի իշխանություններն ուզում են ծածկադմփոց անել այն, ինչ իրենց ասվում է Եվրամիության կողմից: Եվ ուզում են, որ Եվրամիության այդ դժգոհությունները մնան փակ դռների հետևում:

Բայց այստեղ կա նաև մեկ այլ խնդիր: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունները նաև առիթ են փնտրում, որպեսզի նոյեմբերին չստորագրեն նախատեսված պայմանագիրը: Կամ առնվազն չստորագրելու համար հիմքեր նախապատրաստեն, եթե նման անհրաժեշտություն լինի:

– Կարծում եք` այդքան հեռո՞ւն կգնա այս միջադեպի ազդեցությունը:

– Մի բան եմ տեսնում առայժմ, որ, թեկուզ քիչ հավանականությամբ, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները փորձում են պլան Բ–ի համար հող նախապատրաստել:

– Մտածում եք` համենայն դեպս, սառնություն կմտնի՞ Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների մեջ:

– Այս միջադեպն արդեն ցույց է տալիս, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերություններն անպրոբլեմ չեն: Ինչպես անպրոբլեմ չեն եղել երբևիցե: Այս առումով, իհարկե, անհանգստանալու կարիք կա:

– Իսկ կեղծ ու անտեղի չհնչե՞ց այն խոսքը, որ դեսպանի կարծիքը միջամտություն էր մեր ինքնիշխանությանը: Այն դեպքում, երբ Ռուսաստանի կողմից հազար անգամ ավելի ուժեղ միջամտությունների դեպքեր են եղել, ու մենք չենք արձագանքել: Շատ ակնհայտ չէ՞ր տարբերությունը:

– Անշուշտ այդպես է: Եվ այդ առումով շատ դիպուկ էր հենց դեսպանի խոսքը: Նա ասաց, որ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ գրոհները ոչ թե գալիս են Եվրամիությունից, այլ` բոլորովին այլ տեղից: Ու հայ ժողովուրդը քաջ գիտի դրա մասին:

Եվ ակնհայտորեն ակնարկում էր, որ ՀՀ իշխանությունները երբեք այդքան ցավագին չեն արձագանքել իրենց ինքնիշխանության և ներքին գործերին միջամտելու արտաքին դրսևորումներին: Կրկին խոսքի տողատակում հասկացնելով, թե ում է զիջել Հայաստանն իր ինքնիշխանությունն ամենատարբեր բնագավառներում:

Եվ բնականաբար այս առումով արդեն ՀՀ իշխանություններն այլևս ասելիք չունեն:

– Այսինքն` նկատի ուներ Ռուսաստանին, որ Ռուսաստանից է գալիս վտանգը:

– Իհարկե:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում