Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании IdramБесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBankВ Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейГенеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и IdramАНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы»Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре IdramАНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в БеларусиНа месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов России
Мир

Բայդենը պետք է Հայոց ցեղասպանության ճանաչումից անցնի կոնկրետ գործողությունների

Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության մասին ամենամյա ուղերձի առիթով հայտարարություն է տարածել Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։

«Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո ամերիկահայերն ակնկալում են Միացյալ Նահանգներից կոնկրետ քայլեր՝ Հայոց ցեղասպանության համար արդարություն ապահովման և երկրորդ ցեղասպանությունը կանխելու համար, որը բխում է Հայաստանի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի շարունակական սպառնալիքներից և հարձակումներից։

Նախագահ Բայդենը, Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա հայտարարությունում անգամ ևս սգում է «մեկուկես միլիոն հայերի համար, ովքեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան ուղարկվեցին ոչնչացման արշավի ընթացքում․․․ Խորհելով Հայոց ցեղասպանության մասին՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ պահպանելու զգոնությունն ատելության բոլոր  դրսևորումների կործանարար ազդեցության նկատմամբ։ Մենք կրկին հանձնառություն ենք հայտնում՝ բարձրաձայնելու և դադարեցնելու վայրագությունները, որոնք անջնջելի սպիներ են թողնում ամբողջ աշխարհում»։

Անդրադառնալով նախագահ Բայդենի հայտարարությանը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Նախագահ Բայդենը, Կոնգրեսին առաջին անգամ միանալուց և Հայոց ցեղասպանությունը ոգեկոչելուց հետո, հաստատել է ԱՄՆ-ի շարունակական ռազմական օգնությունն Ադրբեջանին։ ԱՄՆ հարկատուների կողմից ֆինանսավորվող օգնությունը նյութապես ուժեղացնում և բարոյապես քաջալերում է նավթով հարուստ բռնապետական դժոխքը, որը հակված է ավարտին հասցնելու ցեղասպանությունը հայկական պետության նկատմամբ։ Նախագահ Բայդենի գրառումը, ցավոք, արտացոլում է ցեղասպանության ճանաչման տառը, բայց ոչ իրական ոգին։ Ոչ մի առարկայական ճնշում Թուրքիայի վրա՝ հաշվի առնելու իր այսօրվա պարտականությունները, ոչ մի հակազդեցություն Արցախի դեմ Ադրբեջանի ցեղասպանական բռնությանը, ոչ մի ուժային հակազդեցություն Անկարայի կողմից այս հանցագործության շարունակական ժխտման նկատմամբ, ոչ մի ակտիվ աջակցություն Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ կրթական ծրագրերին: Նա կարող է և պարտավոր է ավելին անել»։

2021 թվականին, Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց ընդամենը մեկ օր առաջ, նախագահ Բայդենը հրաժարվեց «907-րդ բանաձևի» կատարումից, ինչը թույլ է տալիս շարունակել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանի ավտորիտար ռեժիմին, որը Թուրքիայի հետ միասին 44-օրյա ավերիչ պատերազմ սկսեց Հայաստանի դեմ։ Ադրբեջանը շարունակում է իր հարձակումները Արցախի դեմ և ապօրինաբար զորքեր է տեղակայում Հայաստանի ինքնիշխան  տարածքում։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և ԱՄՆ կրոնական, էթնիկ և իրավապաշտպան կազմակերպություններից բաղկացած կոալիցիան նախագահ Բայդենին քանիցս կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին զինելը»:

Ինչպես վերջին շաբաթների ընթացքում բազմիցս հայտարարել ենք, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է աշխատել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության կասեցման, ըստ այդմ «907-րդ բանաձևի» պահանջների վերականգնման, դաշնային մակարդակում Հայոց ցեղասպանության դասավանդումն ապահովման համար Կոնգրեսի գրադարանին համապատասխան ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև Հայաստանին ու Արցախին տրամադրվող ամերիկյան ֆինանսական օժանդակության չափի մեծացման ուղղություններով։