Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողերը հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդում
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմն ու աշխատակիցները Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
Կոմիտեի աշխատակիցները ծաղկեպսակ են դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: