Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Ապրիլի 23-ին, ժամը 16։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Լ․ Կ․-ի (ծնված 1991 թ․) ինքնասպանության փորձը։