Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Общество

ՀՀ գիտական համայնքի բողոքը՝ ընդդեմ ալիևյան ազգայնամոլական գործունեության

ՀՀ գիտական համայնքը հայտարարագիր է տարածել։ Հայտարարագիրը ստորեւ․ 

«Հայաստանի Հանրապետության գիտական համայնքը՝ ի լուր աշխարհի արտահայտելով իր բողոքը, դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի ազգայնամոլական վարքագիծը և հայտարարությունները։ Օգտվելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ծանր իրադրությունից՝ ալիևյան վարչակարգը, խախտելով ՄԱԿ-ի 1948 թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները, շարունակում է անթաքույց դրսևորել հակահայկական և հայատյաց կեցվածք, վարել ընդգծված ռասիստական քաղաքականություն:

Ադրբեջանի նախագահը վերջին պատերազմից հետո իր ելույթներում, ինչպես սեփական հանրության, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում բացահայտորեն իրականացնում է ազգամիջյան ատելության քարոզ, հնչեցնում է բռնության և ագրեսիայի կոչեր: Թիրախավորելով Հայոց պատմությունը՝ բացահայտ կերպով արտահայտում է իր ծավալապաշտական նկրտումները հայկական տարածքների նկատմամբ:

Դիմելով արդեն իսկ Ադրբեջանի համար ավանդույթ դարձած հարևան ժողովուրդների պատմության նենգափոխման լկտի կեղծարարությանը՝ Ադրբեջանի նախագահն իր ելույթներով և գործունեությամբ, ինչպիսին էր նաև Բաքվում ռազմավարի պուրակի հիմնումը, շարունակում է մոլորեցնել և ապակողմնորոշել սեփական ժողովրդին՝ միտումնավոր սերմանելով այլատյացություն ու բռնություն, հրահրելով հայ ժողովրդի նոր ցեղասպանություն:

Ադրբեջանի նախագահի և նրա հովանու ներքո գործող բռնատիրական վարչակարգն իրականացնում է Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների բնիկ ժողովուրդների պատմության կեղծարարությունը, յուրացնելով նրանց մշակութային և նյութական բազմահազարամյա ժառանգությունը, նենգափոխելով քարտեզներն ու տեղանունները:

Հայաստանի Հանրապետության գիտական հանրույթը կոչ է անում ՀՀ պետական կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային գիտական հասարակությանը և ողջ մարդկությանը դատապարտել Ի. Ալիևի ազգայնամոլական և ռասիստական կոչերն ու ծավալապաշտական գործողությունները։

Միաժամանակ դիմում ենք Հայաստանում և Սփյուռքում բոլոր հայկական կառույցներին և կազմակերպություններին՝ կոչ անելով հավուր պատշաճի ուշադրություն դարձնել և արձագանքել Ադրբեջանում պատերազմից հետո շարունակվող ազգայնամոլական հայատյաց քաղաքականության ծավալների աննախադեպ աճին, ինչն ուղիղ սպառնալիք է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգությանն ու բարօրությանը։»

Աշոտ Մելքոնյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Ռուբեն Սաֆրաստյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Ալբետ Խառատյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Արամ Սիմոնյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Սեդա Գասպարյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Էդիկ Մինասյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ռուբեն Մելքոնյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խաչիկ Ստեփանյան,  պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Կարեն Խաչատրյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր 

Արմեն Մարուքյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր 

Գևորգ Ստեփանյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր 

Արման Եղիազարյան,  պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Սամվել Մուրադյան, բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Սերգո Հայրապետյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Վահան Տեր-Ղևոնդյան, պատմական գիտ. դոկտոր

Գևորգ Տեր-Վարդանյան, պատմական գիտ. դոկտոր

Անուշավան Զաքարյան, պատմական գիտ. դոկտոր

Հայկազուն Ալվրցյան, պատմական գիտ. դոկտոր

Գուրգեն Մելիքյան, բանասիրական գիտ. թեկնածու, պրոֆեսոր

Ալեքսանդր Սաֆարյան, պատմական գիտ. թեկնածու, պրոֆեսոր

Ռոբերտ Ղազարյան, պատմական գիտ թեկնածու, դոցենտ

Էդգար Հովհաննիսյան, պատմական գիտ թեկնածու, դոցենտ

Ալիկ Ղարիբյան, պատմական գիտ. թեկնածու, դոցենտ

Արմեն Հայրապետյան, պատմական գիտ թեկնածու, դոցենտ

Աշոտ Սողոմոնյան, պատմական գիտ. թեկնածու,  դոցենտ

Լուսինե Սահակյան, բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ

Արկադի Ակոպով, պատմական գիտ. թեկնածու

Մելինե Անումյան, պատմական գիտ. թեկնածու

Լիլիթ Հովհաննիսյան,  պատմական գիտ. թեկնածու

Անահիտ Խոսրոևա,  պատմական գիտ. թեկնածու

Վահե Սարգսյան, պատմական գիտ. թեկնածու

Հակոբ Մուրադյան, պատմական գիտ. թեկնածու

Վարուժան Գեղամյան, պատմական գիտ. թեկնածու

Մհեր Աբրահամյան, պատմական գիտ. թեկնածու

Արտյոմ Սարգսյան, պատմական գիտ. թեկնածու