Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании IdramБесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBankВ Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейГенеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и IdramАНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы»Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре IdramАНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в БеларусиНа месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов РоссииБлижневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествий Стипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама Хачатуряна «Евгений Онегин» для армянских студентов: незабываемый вечер с АНО «Евразия»"«Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия».«Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в Армении Почему Никол Пашинян не заинтересован в освобождении пленных и насильственно похищенных людей? «Паст» В Ереване при поддержке ВТБ (Армения) пройдут концерты пианиста Дениса Мацуева Ucom и Sunchild установили очередную солнечную электростанцию в Арени4,401,021 драм фонду Дети Армении. Бенефициар ноября — «Armenia Tree Project» Перейдет ли Южный Кавказ под контроль РФ в результате нового разделения зон влияния? «Паст» Региональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст» Цифровая трансформация как путь к будущему банковских услуг
Культура

Էդուարդ Վուլֆսոն. «Խաչատրյանի անվան մրցույթի անցկացումը հիանալի հարգանքի տուրք է մեծ կոմպոզիտորի ստեղծագործությանը»

«Արամ Խաչատրյանի երաժշտության մեծությունը դրա ունիվերսալությունն է, ստեղծագործությունների բազմազանությունը և դրանցում առկայծող մարդասիրությունը։ Նրա արվեստը միանշանակ հայ և համաշխարհային դասական երաժշտության գանձերից է։ Ահա թե ինչու Խաչատրյանի անվան մրցույթը շատ կարևոր է ինձ համար։ Այն նաև ճանաչված է ամբողջ աշխարհում, և Խաչատրյանի անվան մրցույթի անցկացումը Հայաստանում հիանալի հարգանքի տուրք է մեծ կոմպոզիտորի ստեղծագործությանը»,- Արամ Խաչատրյանի անունը կրող մրցույթի մասին իր կարծիքն այսպես է արտահայտում Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, ջութակահար Էդուարդ Վուլֆսոնը։

 Նշենք, որ խաչատրյանական մրցույթն այս տարի անցկացվելու է թավջութակ մասնագիտությամբ։ Այն ամեն տարի մեկնարկում է հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։

Ժյուրիի նախագահը նշում է, որ իր հիմնական ակնկալիքը երաժշտական այս ստուգատեսից բարձրակարգ մասնակիցների տեսնելն է. «Ինչպես իմ սիրելի գործընկերները, այնպես էլ ես անհամբերությամբ սպասում ենք մրցույթին` ողջունելու և լսելու տաղանդավոր երաժիշտների և նոր սերնդի թավջութակահարների»:

Խոսելով մրցույթի ընթացքում ժյուրիի գնահատման չափանիշների մասին՝ Էդուարդ Վուլֆսոնը նկատում է, որ մեծ ուշադրություն է դարձվելու վիրտուոզությանը, երաժշտության հասուն և խորը մեկնաբանմանը: Նա խորհուրդ է տալիս երիտասարդ թավջութակահարներին լինել տեխնիկապես այնքան լավ պատրաստված, որպեսզի կատարումը հնչի ամենազգացմունքային կետից:

Էդուարդ Վուլֆսոնը նշում է, որ հունիսին առաջին անգամ է այցելելու Հայաստան։ Թեև երաժիշտը մեր երկրում չի եղել, սակայն ծանոթ է հայկական երաժշտությանը. «Ես ծանոթ եմ հայ դասական երաժշտությանը և ստեղծագործությունների, որոնց հեղինակն են այնպիսի հանճարներ, ինչպիսիք են Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը և այլք»։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան մջազգային մրցույթը հիմնադրվել է 2003թ.-ին։ Կարճ ժամանակում ընդլայնման և միջազգային ճանաչման շնորհիվ այն 2013 թվականին դարձել է Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ: Մրցույթը նպատակ ունի բացահայտել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների, նրանց տալ մասնագիտական առաջընթացի հնարավորություն, ինչպես նաև աշխարհում է՜լ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։

Արդեն 18-րդ անգամ անցկացվող մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ Ի դեպ, այս տարի աջակիցների շնորհիվ դիմորդներին հնարավորություն է տրվել մասնակցելու առանց մասնակցության պարտադիր վճարի: Թավջութակահարները իրենց հայտերը կարող են ներկայացնել մինչև մայիսի 10-ը։ Դիմելու կարգի և մրցույթի մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ http://khachaturian-competition.com/ կայքում։