Opel Astra-ն բախվել է արգելապատնեշին և մի քանի անգամ գլորվելով՝ հայտնվել դաշտում
Ապրիլի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմանում Արցախի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Արտյոմ Ա․-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 45 կմ հատվածում, Երախս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Արտյոմ Ա․-ն և ուղևոր, Արցախի Հանրապետության քաղաքացի 39-ամյա Վազգեն Չ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել «Արարատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մանուկյանի գլխավորությամբ։