ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչը խորհրդակցություններ է անցկացրել Երևանում. նա կայցելի նաև Բաքու
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, համաձայնեցվել է նաև նրա այցը Բաքու։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իգոր Անատոլևիչ Խովաևի հիմնական խնդիրներից է աջակցել ադրբեջանցի և հայ գործընկերներին խաղաղ համաձայնագրի նախապատրաստման հարցում:
Երկխոսությունը հիմնված է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքների վրա, ինչպես նաև Երևանի կառուցողական արձագանքն այս առաջարկներին»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ Ռուսաստանի միջնորդական ջանքերը հիմնված են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների վրա, որոնք վերջ դրեցին տարածաշրջանում արնահեղությանն ու իրական հեռանկարներ բացեցին բարդ հումանիտար խնդիրների լուծման, տրանսպորտային հաղորդակցության վերականգնման եւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համար։