Պուտինը կայցելի Հայաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Երևան։
Այցը կիրականացվի 2022 թվականի երկրորդ կեսին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի հետ համատեղ։ Այս մասին ասված է Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի բանակցություններից հետո ընդունված համատեղ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են «արագացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և անվտանգության հարցերի երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ»: